ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ռուսական նավատորմի ուժերը ՀՕՊ-ի օգնությամբ հետ են մղում Սևաստոպոլում անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Տեղեկությունը հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
«Նավատորմի ուժերը ՀՕՊ-ի հետ համագործակցությամբ այժմ հետ են մղում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը արտաքին արշավանքի շրջանակում։ Մեկ անօդաչու թռչող սարք արդեն խոցվել է։ Քաղաքի բոլոր ծառայությունները պատրաստ վիճակում են»,-գրել է Ռազվոզժաևը իր տելեգրամյան ալիքում։
Նա հորդորել է բոլորին հանգստություն պահպանել: