Կրակոցներ Երևանում. Մյասնիկյան պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել

Քրեագետ
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են պարկուճներ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 54-ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը միջադեպի մասին ահազանգը ստացել է ապրիլի 30-ին` ժամը 23։50-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։ Իրավապահները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, որի ուղղությամբ 2 կրակոց է արձակել անհայտ անձը»,– հայտնում է կայքը։
Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Իրավապահներն անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։
Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է