ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Միացյալ Թագավորությունում եվրատեսիլյան մեծ բեմում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի (Էլեն Երեմյան) առաջին փորձը։ Տեղեկությունը հայտնում է «Առաջին ալիքը»։
Նշենք, որ Բրյունետը Միացյալ Թագավորություններ էր մեկնել երեկ, որտեղ այսօր մեկնարկել են «Եվրատեսիլ 2023»-ի փորձերը։
Հավելենք, որ «Wiwibloggs»-ի քվեարկության արդյունքներով «Եվրատեսիլ-2023»–ում Բրյունետը դարձել է մրցույթի ամենասիրված արտիստը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։