Իրանի ու Հնդկաստանի ԱԱԽ ղեկավարները բանակցություններ են վարել Նյու Դելիում

Ալի Շամխանի
Նշվել է, որ Իրանի և Հնդկաստանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր բանակցություններ է անցկացրել իր հնդիկ գործընկեր Աջիթ Դովալի հետ, կողմերը քննարկել են Թեհրանի ու Նյու Դելիի համագործակցությունը տնտեսության, տարանցման և ֆինանսների ոլորտում։ Տեղեկությունըհաղորդում է IRNA գործակալությունը:
Բանակցությունների ընթացքում Շամխանին նշել է, որ Իրանի և Հնդկաստանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ:
«Գլոբալ և տարածաշրջանային իրադարձությունները շատ հարմար պայմաններ են ստեղծել Իրանի և Հնդկաստանի միջև էներգետիկայի, տրանսպորտի ու տարանցման, տեխնոլոգիաների ու բանկային գործի ոլորտներում երկկողմ փոխգործակցության ամրապնդման համար», - գործակալությունը մեջբերում է Շամխանիի խոսքերը:
Դուվալն իր հերթին նշել է, որ Իրանի Չաբահար նավահանգիստը Հնդկաստանի դարպասն է համարում Իրանի հետ համակողմանի տնտեսական համագործակցության համար, ավելացնելով, որ Նյու Դելին պատրաստ է ակտիվացնել խորհրդակցությունները առկա բոլոր խնդիրները լուծելու համար: