Հումորիստ Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է

Եվգենի Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Ավելի ուշ ինքը՝ Պետրոսյանը հայտարարել է, որ ընդամենը պլանային հետազոտություն է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային և ռուս հումորիստ, հայազգի Եվգենի Պետրոսյանը: Այս մասին գրել է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով ՝ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է Խամովնիկիի սեփական բնակարանում։ Հումորիստի գլուխ պտտվել է, ինչից հետո նրա կինը շտապօգնություն է կանչել։
Կանչին ժամանած բժիշկները պնդել են, որ արտիստին հիվանդանոց տանեն։
«Այժմ 77-ամյա Պետրոսյանին հետազոտում են ճշգրիտ ախտորոշումը հաստատելու համար»,-նշում է ալիքի հեղինակները:
Ավելի ուշ ինքը՝ Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իրեն լավ է զգում, ու ընդամենը պլանային հետազոտություն է անցել։