Հռոմի պապը Ուկրաինային հորդորել է հրաժարվել հարձակումից

Հռոմի պապ
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ խնդիրները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինային և ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել հարձակողական գործողություններից` հայտարարելով, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա և Կիև՝ բանակցություններ կազմակերպելու: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ ներկայացնելով Հռոմի պապի հետ վերջին զրույցի բովանդակությունը։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել հարձակման փորձերից և բանակցությունների սեղանի մոտ նստել։ Պայմանավորվածության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, ոչ թե ռազմի դաշտում։ Բանակցությունները երկու կողմերի համար էլ առաջընթացի կհանգեցնեն։ Նա պատրաստ է ցանկացած պահի Կիև և Մոսկվա ուղարկել իր բանագնացներին, որոնք կօգնեն սկսել բանակցային գործընթացը», - ասել է Սևաստյանովը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Դեռ հոկտեմբերին Վատիկանի իրազեկ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սուրբ աթոռը պատրաստ է հնարավոր ամեն բանանել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել էր այդ հայտարարությանը` ասելով, որ Ռուսաստանը բաց է շփումների համար։