ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հնդկաստանի Օդիշա նահանգի կառավարությունը մտադիր է կառուցել երկրում առաջին գաղութը կլիմայի փոփոխությունից տուժած մարդկանց վերաբնակեցման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով The Economic Times-ը:
Նահանգի գլխավոր նախարարը 225 միլիոն ռուփի (2,7 միլիոն դոլար) Է հատկացրել Բակապատիայում գաղութի զարգացման առաջին փուլի համար, որը կլինի պետական կառավարության նախաձեռնության մի մասը, ասել է գլխավոր նախարարի գրասենյակի ներկայացուցիչը:
«Միջոցները կհատկացվեն վերաբնակեցված բնակիչների համար տների, խմելու ջրի և էլեկտրականության միացման, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցման համար։ Նահանգի կառավարությունը նախատեսում է նաև գյուղատնտեսական հողեր տրամադրել Սատաբհայա գյուղի բնակիչներին, որոնք ապրուստի միջոցները կորցրել են առափնյա էրոզիայի պատճառով»,-ասված է նահանգի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Գլխավոր նախարարը նաև հանձնարարել է զբոսաշրջության վարչությանը բարելավել ենթակառուցվածքները, զարդարել տարածքում գտնվող հայտնի Պանչուբարահի տաճարը՝ վայրը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնելու նպատակով։