ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
«Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին»,– ասված է հաղորդագրությունում։
Այս տարի նշվում է հայկական կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ հոբելյանին։
Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։