ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ 7 ներկայացուցիչ ընդգրկվել է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կանանց և տղամարդկանց` մայիսի դասակարգման աղյուսակի լավագույն 100-յակում, որը հրապարակել է շախմատի միջազգային ֆեդերացիան։
Տղամարդկանց դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը (2692) 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը (2675)` 61-րդը, Հրանտ Մելքումյանը (2650)` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2853): Դին Լիրենը (2789), որը շախմատի գործող աշխարհի չեմպիոնն է, դեռևս 3-րդն է:
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը, Մարիամ Մկրտչյանը` 87-րդը:
ՖԻԴԵ–ի տվյալներով` կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է Հոու Յիֆանը։