ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Գերմանիան պատրաստվում է վերսկսել մետաղների և հանքանյութերի արդյունահանումը, գրում Է Financial Times-ը:
Մասնավորապես, դեռևս հունվարին հրապարակվել էր հումքի մատակարարումների դիվերսիֆիկացման վերաբերյալ Գերմանիայի կառավարության ռազմավարության նախագիծը։ Դրա համար առաջարկվում է ստեղծել պետական-մասնավոր հիմնադրամ, որը կաջակցի օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այժմ քննարկվում է հիմնադրամին 1-2 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը։
Գերմանիան առաջինը չէ, որ նման նախաձեռնություն է առաջ քաշում։ Նախկինում ԱՄՆ-ն և ճապոնիան աջակցության տարբեր տեսակների էին սկսկել տրամադրել հանքահումքային ոլորտի ընկերություններին։
Գերմանիայի հանքային ռեսուրսների ազգային գործակալության (DERA) գնահատականներով՝ այժմ Եվրամիությունը 72 տոկոսով կախված է Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարումների հարցում, որոնք կարևոր են էլեկտրոնիկայի և էլեկտրամոբիլների արտադրության մեջ:
DERA-ի կողմից հավաքված այլ տվյալների համաձայն ՝ 2021 թվականին Եվրամիությունը Թուրքիայից ստացել է դաշտային ապատիտի 96% -ը, Ռուսաստանից ՝ նիկելի օքսիդի 98% -ը, Չինաստանից ՝ գալիումի ու գերմանիումի83% -ը։