ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշևի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը:
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կեսօրից քիչ առաջ Սոֆիայի ու Սամոկով քաղաքի միջև ընկած մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործարկվել է շարասյան մեքենաներից մեկի դիմաց։ Նախարարության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Միջադեպը հետաքննելու համար բոլոր ուժային ծառայությունների մասնակցությամբ շտաբ է ձևավորվել, ներքին գործերի նախարար Իվան Դեմերջիևը մշտական կապի մեջ է նրա հետ: Սպասվում է, որ վաղը վարչապետ Գըլըբ Դոնևը խորհրդակցություն կանցկացնի ՆԳՆ ղեկավարի և դատախազության հետ, որի արդյունքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: