ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտգործնախարարներն իրենց սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են աշխատել Սիրիային աջակցելու ուղղությամբ՝ երկրի տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու հարցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանավորվել ենք աշխատել Սիրիային ու նրա ինստիտուտներին աջակցելու ուղղությամբ՝ դրա տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, օրենքի գերակայություն հաստատելու, Սիրիայի տարածքում զինված և ահաբեկչական խմբավորումների ներկայությունը դադարեցնելու ու Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությունը դադարեցնելու ուղղությամբ ցանկացած օրինական ջանքերում»,-ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել Է Հորդանանի ԱԳՆ - ն:
Ավելի վաղ մի շարք արաբական երկրների արտգործնախարարներ սաուդյան Ջիդդայում կայացած հանդիպման արդյունքներով կոչ են արել վերադարձնել սիրիան «Արաբական ծոցը», հայտարարել են երկրում հումանիտար ճգնաժամը լուծելու անհրաժեշտության մասին ու շեշտել են ճանաչել արաբական երկրների առաջնորդող դերը սիրիական ճգնաժամի դադարեցման գործում:
Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011-ի նոյեմբերին՝ երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո: Արաբական մի շարք երկրներ հետ են կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից։ Սիրիայի ղեկավարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ չի ընդունում արաբ նախարարների որոշումը՝ դադարեցնել մասնակցությունը համաարաբական կազմակերպության աշխատանքներին՝ այն անօրինական համարելով: Միևնույն ժամանակ, ԱՊԼ-ն փաստացի չի մասնակցել Սիրիայի կարգավորման բանակցություններին, չնայած այն բանին, որ խոսքը արաբական աշխարհի առանցքային երկրներից մեկի մասին է: