Վարշավայում զավթել են ՌԴ դեսպանատան դպրոցի շենքը. Մոսկվան բողոքի նոտա կհղի

Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը. Արխիվային լուսանկար
Լեհաստանի հանրային հաստատությունները կսկսեն աշխատել միայն մայիսի 2-ից, ուստի բողոքի նոտա հնարավոր կլինի հղել մայիսի 2–ից ոչ շուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի դեսպանատունը մայիսի 2-ին բողոքի նոտա կհղի Լեհաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություն`դպրոցի բռնի զավթման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը։
«Մենք նոտա կհղենք , ըստ երևույթին, երեքշաբթի։ Այսօր բողոքի նոտան հանձնելու անգամ տեղ չկա», - հայտարարել է դիվանագետը։
Անդրեևը հիշեցրել է, որ Լեհաստանում պետական հաստատությունները կսկսեն աշխատել միայն մայիսի 2-ին։
Ապրիլի 29-ին Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրավապահների հետ ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչության և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դարպասները, ինչից հետո Լեհաստանի իշխանությունները սկսել են կոտրել դռները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ խոստացավ կոշտ արձագանքել տեղի ունեցածին՝ համարելով տեղի ունեցածը 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում։ Միաժամանակ Անդրեևը հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է բողոքի նոտա հղել Վարշավայի դեմ։