ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ երեք նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրող «Բայքար» ընկերության հետ։ Գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մանրամասները, իհարկե, չեմ պատմի, բայց վստահեցնում եմ, որ այս պայմանագրերը մեր երկրին նոր սերնդի զենք կտան»,- ասել է Կամիշինը։
Ըստ հաղորդագրության` համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել ռազմարդյունաբերական համալիրի երկու ուկրաինական ձեռնարկությունների հետ՝ Ստամբուլում ավիացիոն և օդատիեզերական տեխնիկայի Teknofest 2023 միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի թեկնածու և «Memleket» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ թուրքական «Բայքար» ընկերության կողմից Ուկրաինա ԱԹՍ–ներ մատակարարումների հնարավոր կասեցման հարցը կապված չէ պետության հետ, այն մասնավոր ընկերություն է։