Սոթքի հատվածում վիրավոր չունենք. ՀՀ ՊՆ–ն հերքել է տարածվող լուրերը

Սոթքի սահմանագիծ. Արխիվային լուսանկար
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Շրջանառվող տեղեկությունները, թե Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 23–ին Սոթքի հատվածում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող էր զոհվել։
Հավելենք՝ վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։