Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Շանթ Սարգսյանը . Արխիվային լուսանկար
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հայրենիք է վերադառնում արծաթե մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր ու կիսել 1-2-րդ տեղերը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։
Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Սարգսյանը ինը խաղում ոչ մի պարտություն չի կրել՝ տանելով վեց հաղթանակ։
Նույն մրցաշարում Հայաստանից մասնակցել է նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել 6.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 12-րդ տեղը։ Սամվելը տարել է հինգ հաղթանակ, մեկ պարտություն, երեքը խաղացել ոչ-ոքի:
Չինացի Դին Լիրենը դարձավ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը