Մոսկվան «շատ կոշտ» կպատասխանի Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի գրավմանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի գործողությունները կընդունվեն և կմշակվեն միջգերատեսչական ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Մոսկվան շատ կոշտ կպատասխանի Վարշավայում լեհական իշխանությունների կողմից Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի գրավմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտոնական Վարշավան ի պատասխան համապատասխան գործողություններ կստանա։ Ինչպես հասկանում եք, դրանք կընդունվեն և կմշակվեն միջգերատեսչական ձևաչափով։ Հիմա այդ աշխատանքը սկսվել է, բայց դա իրենց ընտրությունն է, մենք պատասխանելու ենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի պատասխանը կոշտ կլինի, Զախարովան ընդգծել է` շատ:
Շաբաթ օրը Վարշավայում տեղի իշխանություններն ու ոստիկանությունը ներխուժել են Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոց`կոտրելով դուռը։ Դպրոցի աշխատակիցներին հայտնել են, որ մինչև երեկոյան ժամը 6-ը պետք է լքեն շենքը։
«Վարշավայի նման լկտի քայլը առանց մեր կոշտ արձագանքի ու Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար առանց հետևանքների չի մնա»- հայտարարել է Զախարովան:
Ապրիլի 29-ին Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրավապահների հետ ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչության և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դարպասները, ինչից հետո Լեհաստանի իշխանությունները սկսել են կոտրել դռները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ խոստացավ կոշտ արձագանքել տեղի ունեցածին՝ համարելով տեղի ունեցածը 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում։ Միաժամանակ Անդրեևը հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է բողոքի նոտա հղել Վարշավայի դեմ։