Ջո Բայդենը ծաղրել է Իլոն Մասկի բիզնես հմտությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Բայդենը պատասխանել է Մասկի այն կոչին, որով նա առաջարկել էր ԱՄՆ Ազգային ռադիոյին զրկել ֆինանսավորումից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծաղրել է SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի բիզնես հմտությունները՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մասկն ավելի վաղ կոչ էր արել ֆինանսավորումից զրկել ԱՄՆ Ազգային ռադիոյին (NPR):
«Ազգային հանրային ռադիոյի անհետացման լավագույն միջոցը կլինի, որ Իլոն Մասկը գնի այն: Դա ավելի քան ճիշտ է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով Մասկի հայտարարությունը:
Ավելի վաղ Twitter-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեք Դորսին քննադատել էր Մասկի կողմից ընկերության գնումը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, գործարարը, որն ի սկզբանե դրական էր տրամադրված Twitter-ի գնման գործարքին, մտափոխվել է։ Բացի այդ, իր սոցիալական ցանցերում նա նշել է, որ ընկերությունում Մասկի հայտնվելով «ամեն ինչ այնպես չի գնացել»։
Մասկը Twitter-ի գնումն ավարտեց 2022 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը գլխավորել է ընկերությունը և աշխատանքից ազատել նախկին ղեկավարությանը։