Հռոմի պապը կոչ է արել աղոթել ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. Արխիվային լուսանկար
Հռոմի պապը ցանկություն է հայտնել մարդկանց և պետությունների ղեկավարների սրտերում սերմանել խաղաղ ապրելու իղձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բուդապեշտում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սուրբ Աստվածածին, պաշտպանեի՛ր տառապող ժողովուրդներին, պաշտպանեի՛ր ուկրաինացի և ռուս ժողովուրդներին»,- ասել է Հռոմի պապը։
Նա ցանկություն է հայտնել մարդկանց և պետությունների ղեկավարների սրտերում սերմանել խաղաղ ապրելու իղձ՝ երիտասարդ սերունդների համար առանց պատերազմների ապագա։
Ապրիլի սկզբին Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապը կոչ էր արել աղոթել զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի, ինչպես նաև ռազմական հանցագործությունների զոհերի համար։
https://tass.ru/