«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվել

Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային կենտրոնի մոտակայքում ավտոմեքենա է այրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվել
Դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 17։58-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։