2 զոհ, 45 վիրավոր. Թուրքիայում զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է

Շտապօգնություն. Թուրքիա. Արխիվային լուսանկար
Ըստ տեղեկության` մահացածները և վիրավորներից չորսը զինծառայողներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Շըրնաքի մարզում զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է, կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։
«Միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է, 45-ը՝ վիրավորվել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահացածները և վիրավորներից չորսը զինծառայողներ են։