Վթար Արարատի մարզում․ 20–ամյա երիտասարդ է մահացել, կան տուժածներ

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա 1 զոհ, 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ ուղևոր Ա․ Օ․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 2004 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Շիրակում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց