Twitter–ի օգտատերերն այսուհետ կկարողանան գումար վաստակել ցանցում». Մասկ

Օգտատերերը կկարողանան գումար ստանալ հարթակում հրապարակված իրենց տեքստերի, լուսանկարների և տեսանյութերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Twitter սոցիալական ցանցը նոր գործառույթ է ավելացրել, որն օգտատերերին հնարավորություն կտա գումար վաստակել ցանցում։ Տեղեկությունը հայտնում են ընկերությունից։
«Օգտատերերը այսուհետ կարող են գումար վաստակել Twitter-ում։ Կարգավորումներում պետք է սեղմել «Monetization» կոճակը և հայտ ներկայացնել (վճարովի բաժանորդագրությունը ձեր լրահոսին միացնելու համար, – խմբ.)», – ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:
Սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը մանրամասնել է, որ օգտատերերը կկարողանան գումար ստանալ հարթակում հրապարակված իրենց տեքստերի, լուսանկարների և տեսանյութերի համար:
Մասկը հայտարարել է, որ Twitter–ում հրապարակումների դիտումների հաշվիչ են ներդնում