Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան

Այս պահին նրանք Կահիրեում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացիներին տեղափոխել են Կահիրե։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանատնից հայտնում են, որ նրանք շուտով կժամանեն Հայաստան։
Նշենք, որ Սուդանում ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաք Խարթումի օդանավակայանի տարածքում, որը հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ է հեռու։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են տարածում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։
Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում. տեսանյութ