Սևաստոպոլի նավթաբազայի վրա հարձակմանը երկու ԱԹՍ է մասնակցել. նահանգապետ

Պաշտոնյան հավաստիացրել է, որ իրավիճակը վերահսկելի է, ուժերն ու կրակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր միջոցները բավարար են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սևաստոպոլի նավթաբազայի վրա հարձակմանը, նախնական տվյալների համաձայն, երկու անօդաչու թռչող սարք է մասնակցել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
Նա հայտնել է, որ հարձակման հետևանքով 4 բաք է վնասվել։
«Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է հակառակորդի երկու անօդաչու թռչող սարքերի՝ բաքերի մեջ ընկնելը։ Գործի են դրվել Սևաստոպոլի ԱԻՆ բոլոր ուժերը, ժամանել են հրշեջ հաշվարկներ Ղրիմի Հանրապետությունից։ Գործում են նաև Սևծովյան նավատորմի ռեսուրսները», - նշել է նահանգապետը Telegram ալիքում։
Պաշտոնյան վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, ուժերն ու անհրաժեշտ բոլոր միջոցները բավարար են:
Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետը հայտարարել էր, որ վառելիքի բաքը այրվում է Կազակական ծոցի շրջանում, ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհի մակերեսը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1000 քկմ:
Նահանգապետի տվյալներով՝ Սևաստոպոլում վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: