ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մոսկվան կոշտ պատասխան կտա Վարշավայում Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի տարածք լեհական իշխանության ներխուժմանը: Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Վարշավայի նման լկտի, միջպետական քաղաքակիրթ շփման շրջանակից դուրս քայլը չի մնա առանց մեր կոշտ արձագանքի և հետևանքների Լեհաստանի իշխանության և Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար: Նման սադրիչ ործողությունների նախաձեռնողները պետք է հասկանան սա»,–նշված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ից ընդգծել են, որ լեհական իշխանության հերթական թշնամական գործողությունները Մոսկվան դիտարկում է որպես դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի աղաղակող խախտում և Լեհաստանում ռուսական դիվանագիտական անշարժ գույքի նկատմամբ հերթական ոտնձգություն:
Հիշեցնենք` այսօր առավոտյան Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանության ուղեկցությամբ կոտրել են դպրոցի դարպասն ու շենք ներխուժել։
Դպրոցի աշխատակիցներին մինչև ժամը 19:00-ը ժամանակ է տրվել տարածքը լքելու համար: