ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՌԴ զինված ուժերը թևավոր հրթիռներով հարվածել են ուկրաինական «Խերսոն» խմբավորման շտաբի վրա։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ապրիլի 28-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի «Խերսոն» միացյալ խմբավորման հրամանատարական կազմի գտնվելու վայրին։ Հարվածը հասել է նպատակին», - նշել են նախարարությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։