ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սիրիայի Հոմս նահանգի վրա իսրայելական օդուժի հրթիռային հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է SANA-ն։
Նշվում է, որ հարվածը հասցվել է կեսգիշերից հետո Լիբանանի հյուսիսից։
«Սիրիական ՀՕՊ-ը մի քանի հրթիռ է խոցել և հետ մղել հարձակումը», - ասվում է հաղորդագրությունում։
Վնասվել է բենզալցակայան` այրվել է վառելիքի մի քանի բաք։