Էրդողանը հիվանդանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

Թուրքիայի առաջնորդին տիկնոջ հետ ուղեկցել են Ադրբեջանի նախագահը՝ կնոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հիվանդության մասին լուրից հետո առաջին անգամ անձամբ է ներկայացել հանրային միջոցառման՝ Ստամբուլում անցկացվող Teknofest ավիատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին:
TRT Haber-ը հաղորդում է, որ Էրդողանի հետ բեմ են բարձրացել նրա կինը՝ Էմինեն, ինչպես նաև այցով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբանի հետ։
Նրանք բեմ են բարձրացել թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենաներով։
Նշենք, որ Աթաթուրքի անվան նախկին միջազգային օդանավակայանի տարածքում անցկացվող փառատոնին ներկայացված են տարբեր ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլ տեխնիկա, որոնք օգտագործվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից:
Ինքնավստահության սինդրո՞մ. Էրդողանի առողջական խնդիրների առեղծվածը