ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (United World Wrestling) չեղարկել է 2023 թվականի նոյեմբերի 24-ին և 25-ին Թեհրանում, իսկ դեկտեմբերի 9-ին և 10-ին Քորալվիլում (ԱՄՆ) նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ աշխարհի առաջնությունները չեղարկելու որոշումը կայացվել է միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրների ու բարդությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո։
«Քանի որ շատ երկրների մարզիկներ կենտրոնացել են Փարիզում կայանալիք 2024 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վրա,հնարավոր է, որ շատերը բացակայեն մրցումներից։ Դա լուրջ խնդիր է դարձել UWW-ի համար»,– ասված է հաղորդագրությունում:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նշում է, որ խոչընդոտ է նաև միջոցառումների անցկացման համար տեղական աջակցության բացակայությունը։