Արցախի վտանգված մշակույթը. Քյոլնում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի վայրագություններից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է արել բոլորին միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի–Sputnik. Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ մասնագետները ներկայացրել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստեր։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցները
Համաժողովին ներկայացվել է նաև Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։
Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը
Այն կազմակերպվել է Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի հայոց թեմի համագործակցությամբ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը համաժողովի մասնակիցներին ուղարկված իր խոսքում բոլորին կոչ է արել միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։
Հավելենք, որ համաժողովը վարել է ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը