ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 2022թ.-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով մարդահամարի նախնական արդյունքները։
Նախորդ մարդահամարի համեմատ, որն անցկացվել է 2011թ.-ին, 2022թ.-ին Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է 89 հազար 940-ով, իսկ 2001թ.-ի համեմատ՝ 284 հազար 97-ով:
2001 թվականին Հայաստանում մշտական բնակչությունը 3 մլն 213 հազար 11 է եղել, իսկ 2011–ին` 3 մլն 18 հազար 854։
Հիշեցնենք` մարդահամարը ՀՀ–ում անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։