ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Այս տեղեկությունը B92 պորտալին հաստատել է նաև անանուն աղբյուրը։
Հոսպիտալացման պատճառը հայտնի չէ։ Սերբիայի իշխանությունները դրա վերաբերյալ հայտարարություն դեռ չեն արել։
Նշվում է, որ Վուչիչը չորս տարի առաջ արդեն հիվանդանոց էր ընկել սրտանոթային հիվանդության պատճառով։