«Քեզ եմ երգում, իմ Հայաստան»․ Երևանում հայկական կինոյին նվիրված ցուցահանդես է բացվել

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում
Ազդագրերն ու պաստառները նվիրաբերվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայկական կինեմատոգրաֆի զարգացման պատմությանը նվիրված շուրջ 40 ցուցանմուշ՝ ՌԴ Կինոյի պետական կենտրոնական թանգարանի արխիվներից բերված պաստառներ և ազդագրեր, հավաքվել են «Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում։ Այն ներկայացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ մշակույթի ոլորտում կրթության ռուս-հայկական առաջին համաժողովի շրջանակներում:
ՌԴ Կինոյի պետական կենտրոնական թանգարանը ցուցանմուշները նվիրաբերել է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիային, մեկ ամսվա ընթացքում դրանք արդեն կներկայացվեն հանրությանը:
«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում
ՌԴ Կինոյի կենտրոնական թանգարանի տնօրեն Լարիսա Բաժենովան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այստեղ ներկայացված է հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման ամբողջ շրջանի փաստացի պատմությունը։
«Կինոյի պետական թանգարանի արխիվներում ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր հավաքվել է «Հայֆիլմի» հետ կապված շուրջ 300 ցուցանմուշ։ Դրանցից 69-ը պաստառների ֆոնդն ու ազդագրերի ֆոնդն են, մնացածը տարբեր շրջանի հայ նկարիչների հրաշալի էսքիզներ են»,-ասել է Բաժենովան։
Լարիսա Բաժենովա
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը դասավորվել է կինեմատոգրաֆի զարգացման տրամաբանությամբ, այսինքն՝ ազդագրերն ու պաստառները ներկայացված են ժամանակագրական կարգով: Ինչ վերաբերում է բուն վերնագրին, ապա սկզբում կազմակերպիչները փորձում էին հայկական պոեզիայից որևէ բան վերցնել, սակայն մտափոխվել են, քանի որ դրանք կամ չափազանց քնարական են եղել, կամ չափազանց տխուր:
«Մտածեցինք, որ այնքան էլ չի համապատասխանում այս թեմային։ Արդյունքում ծնվեց «Քեզ եմ երգում, իմ Հայաստան» անվանումը։ Ինձ թվում է՝ այն շատ լավ է նկարագրում բուն ցուցահանդեսը»,-ասաց Բաժենովան։
1 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

2 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

3 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

4 / 9

ՌԴ մշակույթի փոխնախարար Վլադիմիր Օսինցևն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը

5 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

6 / 9

ՌԴ մշակույթի փոխնախարար Վլադիմիր Օսինցևն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը

7 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

8 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

9 / 9

«Քեզ եմ երգում, իմ Հայաստան» ցուցահանդեսում

Նրա խոսքով՝ հետաքրքություն են ներկայացնում հատկապես 20-ական թվականների պաստառները։ Հանդիսատեսի համար ներկայացված են նաև ավելի վառ ու գրավիչ հեղինակային պաստառները։ Հատուկ տեղ է զբաղեցնում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պաստառը, ինչպես նաև դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Արմեն Ջիգարխանյանի լուսանկարներով աշխատանքը:
Բաժենովան ընդգծեց, որ հայկական կինեմատոգրաֆը շատ կոլորիտային է։ Նրան բնորոշ են յուրահատուկ կերպարներ, դեմքեր, ինչը, Բաժենովայի կարծիքով, զարմանալի չէ, քանի որ հայ ժողովուրդը «շատ հին, խորը և ողբերգական պատմություն ունի»։