ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել գեներալ–մայոր Սարգիս Հովհաննիսյանը։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հարնապետության օրենքի 15.1 հոդվածի 2-րդ մասով` Սարգիս Հովհաննիսյանին նշանակել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Սարգիս Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակվել էր ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։ Ներկայում Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետին ենթակա մարմին և գործում է ԱԱԾ–ից առանձին։