ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մայիսի 3-5-ը ՀՀ–ից Չեխիայի Հանրապետություն (Պրահա) կմեկնի 9–հոգանոց պատվիրակություն տարբեր գերատեսչություններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Պատվիրակության կազմը հետևյալն է.
Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Տիգրան Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արա Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Լիլիթ Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Արմեն Մելքոնյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ
Աննա Հասմիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը Պրահա է մեկնում` մասնակցելու Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։
Պատվիրակության վերադարձից հետո, ըստ հրամանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պետք է եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ։
Գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունն էլ պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և ՀՀ ֆինանսների նախարարություն: