Մակրոնը կսպասի տրիբունայում. Ֆրանսիայի գավաթի հանձնման արարողակարգը փոխվել է

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, անվտանգության նկատառումներից ելնելով, Ելիսեյան պալատի խնդրանքով փոխել է նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ երկրի գավաթի շնորհանդեսի արարողակարգը։ Տեղեկությունը հայտնում է RTL-ը։

Ըստ կայքի` եթե նախորդ տարիներին երկրի ղեկավարը գավաթը հանձնելու համար խաղադաշտ էր իջնում, ապա այս անգամ ֆուտբոլիստները գավաթը ստանալու համար տրիբունա կբարձրանան Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթի մոտ։ Սա արվում է, որպեսզի կանխվի խաղադաշտ ներխուժելու ցանկացած ռիսկ, քանի որ խաղի վերջում կրքերը սովորաբար թեժանում են։

Նշվում է որ Մակրոնը խաղադաշտ կիջնի խաղից առաջ խաղացողներին ողջունելու համար. դա պակաս ռիսկային է համարվում։
Չի բացառվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Ֆրանսիայի նախագահն ընդհանրապես հրաժարվի «Ստադ դե Ֆրանս» այցելելուց։
Ֆրանսիայի գավաթի «Նանտ»-«Թուլուզ» եզրափակիչ հանդիպումը կանցկացվի ապրիլի 29-ին Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Մակրոնի և ֆրանսիացիների միջև լիակատար անջրպետ է առաջացել. Լը Պեն