Հայաստանը մայիսյան տոների համար ռուսաստանցիների ամենանախընտրելի ուղղություններից է

Ավանդաբար Հայաստանը ներառվել է այն երկրների թվում, ուր ռուսաստանցիները նախընտրում են մեկնել մայիսյան տոներին։ Առավելությունն այն է, որ Հայաստան հնարավոր է գալ նաև ռուսական ներքին անձնագրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանը դարձել է մայիսյան տոների համար ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան ուղևորությունների ամենապահանջված քաղաքներից մեկը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասվում է «Յանդեքս Ճանապարհորդություններ» ընկերության վերլուծության մեջ։
Պատժամիջոցների պայմաններում ո՞ր երկրներն են հասանելի ռուս զբոսաշրջիկներին
Պահանջված այլ ուղղություններից են Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը և Բաքուն։ Մերձավոր արտասահմանի երկրներից զատ նախընտրելի ուղղություններից են Դուբայը, Դալամանը և Թել Ավիվը։
Ուսումնասիրությունների համաձայն` ռուսաստանցիների համար մայիսյան տոներին ամենապահանջված երկրներն են Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բելառուսը, Ղրղզստանը, Եգիպտոսն ու Չինաստանը։
Այնուամենայնիվ, ծառայության օգտատերերի մեծ մասը` մոտ 80%, հանգիստը կանցկացնեն Ռուսաստանի տարածքում։ ՌԴ քաղաքների թվում առաջատարն են Սանկտ–Պետերբուրգը, Մոսկվան, Սոչին, Կազանը, Նիժնի Նովգորոդը, Կալինինգրադը, Յարոսլավլը, Գելենջիկը, Վոլգոգրադն ու Եկատերինբուրգը։
«Երևանը՝ քո գրպանում». նոր գիրք-ուղեցույց ռուս զբոսաշրջիկների համար
Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի փոխադարձ ռեժիմ է գործում։ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել նաև ռուսական ներքին անձնագրերով։