ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները ստուգել են ռազմական և հատուկ տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Տեխնիկան ամառային ռեժիմի փոխելու աշխատանքների շրջանում զորամիավորման հրամանատարությունը ստուգել է ստորաբաժանումների աշխատանքը ռազմական և հատուկ տեխնիկայի պահման կայաններում, մարտական մեքենաների պարկերում, ստորաբաժանումների տեղակայման կետերում, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում տեխնիկայի պահման վայրերում։
Սպառազինության ժամանակակից նմուշների, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի, կառավարման համալիրների, հետախուզության, կապի և անօդարուների սպասարկման ժամանակ ռազմական մասնագետները ստուգում են համակարգերի, ագրեգատների, հանգույցների և սարքավորումների տեխնիկական վիճակն ու աշխատունակությունը, զննում են վառելիքի բաքերը, շարժիչները, փոխարինվում են ավելի քան 100 տոննա վառելիքաքսուքային նյութեր։
Առատ տեղումների, մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի տատանումների ժամանակ ինժեներատեխնիկական ծառայության մասնագետների համար ռազմական տեխնիկայի սպասարկման գծով լրացուցիչ պահանջներ են գործում։
Ռազմակայանի հանձնաժողովը ստուգել է նաև ինժեներատեխնիկական սպասարկման մասնագետների գործողությունները, ինչպես նաև պահման վայրերը` կայանատեղիները, բոքսերը, օդանավարանները և մարտական մեքենաների պարկերը։