Գրիգոր Մինասյանը դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր է քննարկել ՌԴ դեսպանի հետ

Գրիգոր Մինասյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Նախարարի ու դեսպանի հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մայիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆորումի հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերէ քննարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը»,– ասված է հաղորդագրությունում:
Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև մայիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:
Ռուսաստանի դեսպանն այցելել է ԿԸՀ. ի՞նչ են քննարկել Կոպիրկինն ու Հովակիմյանը
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր