Գյումրիում կկայանա ՀՌՕ–ի սպայական եռամարտի առաջնություն

Մրցումներին կմասնակցեն Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների շուրջ 100 սպաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները նախապատրաստական շրջանում կմասնակցեն ռազմակիրառական մարզաձևի՝ սպայական եռամարտի առաջնությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մրցումները կանցկացվեն մի քանի օրվա ընթացքում Գյումրու զինվորական կայազորի զորամիավորման մարզահրապարակներում:
«Ալագյազում» վարժանք են անցկացրել ՀՌՕ–ի քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները
Տարբեր տարիքային խմբերի զինծառայողները մրցումների ընթացքում կցուցադրեն իրենց հմտությունները տարբեր մարզական առարկաներում, այդ թվում՝ «Մակարով» ատրճանակից կրակելիս:
Աթլետիկական պատրաստության ժամանակ զինծառայողները պետք է մրցեն կրոսավազքում, ինչպես նաև կատարեն «Մակարով» ատրճանակից 10 րոպեում 25 մետր հեռահարության թիրախների ուղղությամբ 10 ստուգարքային կրակոց արձակելու նորմատիվները:
Մրցումներին կմասնակցեն Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների շուրջ 100 սպաներ:
ՀՀ–ում ՀՌՕ ռազմաբազայում ռազմական հրաձգարանը նախապատրաստում են ուսումնական նոր շրջանին