Ֆրանսիայի արտգործնախարարն այցելել է Եռաբլուր

Եռաբլուր. Արխիվային լուսանկար
Կատրին Կոլոննան ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Ասրյանը Կոլոննային ներկայացրել է ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
Նրան ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Կատրին Կոլոննան Հայաստան է ժամանել ապրիլի 27-ին։ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում, մինչ այդ էլ Ադրբեջանում էր։ Այցն ավարտվելու է ապրիլի 29-ին` Թբիլիսիում։