Երևանում մեկնարկել է մշակույթի ոլորտում առաջին ռուս–հայկական կրթական համաժողովը

Վլադիմիր Օսինցև
Համաժողովի մասնակիցները համոզված են, որ այս հարթակը թույլ կտա խորացնել համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայ–ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև նոր ձևաչափերի են վերածվում։ Այս մասին առաջին ռուս–հայկական կրթական համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
«Դժվար է գերագնահատել ռուսական արվեստի և մասնագիտական կրթական համակարգի դերը երաժշտության, կինոյի, գեղարվեստի ոլորտում դասավանդելու չափորոշիչների և մեթոդների ձևավորման հարցում», – ընդգծել է Խզմալյանը։
Փոխնախարարը նշել է, որ Երևանի կոնսերվատորիայի, գեղարվեստաթատերական ինստիտուտ անվանի մանկավարժները հարգանքով էին պատմում իրենց ռուս ուսուցիչների մասին և ձգտում էին պատվով պահպանել և փոխանցել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները իրենց սաներին։
Արա Խզմալյան
ՌԴ մշակույթի փոխնախարար Վլադիմիր Օսինցևն իր հերթին ելույթ ունենալով ֆորումի բացմանը նշել է, որ կրթության ոլորտը Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության ողջ համալիրի առանցքային ուղղություններից մեկն է։
«Մշակութային երկխոսության զարգացումը մեր երկրների ստեղծագործ երիտասարդության միջև կարևորագույն բաղադրիչ է երկկողմ փոխգործակցության ամուր հիմքի համար։ 2023 թվականը Ռուսաստանում հայտարարվել է մանկավարժների և ուսուցիչների տարի, իսկ ԱՊՀ տարածքում` ռուսաց լեզվի` որպես միջազգային հաղորդակցման և կինոյի լեզու։ Համաժողովը համապատասխանեցվել է գլխավոր մարդասիրական վեկտորին և մեր համագործակցության առաջնահերթություններին», – նշել է նա։
Վլադիմիր Օսինցև
Օսինցևը նաև ընթերցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի ողջույնի նամակը, որում նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը աշխարհին են նվիրել հայտնի մշակութային գործիչների, որոնց բարձր ստեղծագործական ժառանգությունը խնամքով պահպանվում և փոխանցվում է սերնդեսերունդ նախևառաջ մանկավարժների և վարպետների ջանքերի շնորհիվ։ Նախարարը նշել է նաև, որ երկու երկրների քաղաքականության մեջ մշակույթի ոլորտում կրթությանը առանձնակի տեղ է տրվում։
«Մշակույթների հարստությունը, ընդհանուր պատմությունը, ժառանգության նկատմամբ հարգանքը, մշակութային ավանդույթների սիմբիոզը մարդասիրական համագործակցության ամուր հիմքն է», – ասվում է ուղերձում։
Անդրադառնալով մշակութային օրակարգին, Խզմալյանը նշել է, որ առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված երկկողմ ծրագրերի շրջանակում։ Նա ընդգծել է, որ մշակույթի ոլորտում հայ–ռուսական հարաբերությունները ակտիվացել են։ Բազմաթիվ երաժիշտներ, կատարողներ, դաշնակահարներ, դիրիժորներ են ժամանում Հայաստան և հանդես գալիս հայ համույթների հետ։ Բացի այդ, հայ երաժիշտները ակտիվ գործունեություն են իրականացնում ռուսաստանյան առաջատար երաժշտական հարթակներում։
1 / 5

Համաժողովի արդյունքներով համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել

2 / 5

Մշակույթի ոլորտում առաջին ռուս–հայկական կրթական համաժողովը

3 / 5

Համաժողովի արդյունքներով համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել

4 / 5

Մշակույթի ոլորտում առաջին ռուս–հայկական կրթական համաժողովը

5 / 5

Վլադիմիր Օսինցև

Խզմալյանը հիշեցրել է նաև, որ այս տարի Հայաստանում նշվում է հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը։ Այդ առիթով, ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Այս համատեսքոտում փոխնախարարն ընդգծել է, որ ամուր կապեր են հաստատվել ՌԴ մշակութային գործիչների, դերասանների, նկարիչների, օպերատորների և ռեժիսորների հետ։
Համաժողովի արդյունքներով համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ–ի, Կրասնոդարի մշակույթի պետական ինստիտուտի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Գլինկայի անվան Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիայի միջև։