Դոնեցկում ուկրաինական հրետակոծության զոհերի թիվը հասել է 9-ի

Արկի բեկոր
Օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի ուղղությամբ ավելի քան տասնյակ արկ են արձակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ԶՈւ–ի հրետանակոծության հետևանքով Դոնեցկում զոհերի թիվը հասել է 9-ի, որոնց թվում 1 երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հրադադարի և կողմերի սահմանազատման գծի կայունացման հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինված ուժերը այսօր զանգվածային հրետակոծության են ենթարկել Դոնեցկը։ Հրետակոծության են ենթարկվել այն վայրերը, որտեղ խաղաղ քաղաքացիներ են եղել` «Դոնբաս Արենա» ու «Օլիմպիական» մարզադաշտերի և «Ուկրաինա» հանրախանութի շրջանները։ Ուկրաինական հրետակոծությունից տուժել են նաև հիվանդանոցը, զբոսայգին և բնակելի տները։
2014 թվականից Դոնեցկը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացի ուժայինների կողմից։
Դոնեցկում ավտոբուսը հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության տակ. կան տուժածներ