Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանների խմբի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
«Շնորհակալություն հայտնելով խմբի անդամներին վստահված բարձր պատասխանատվության համար՝ դեսպան Պապիկյանը կարևորեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակում խմբի տեսանելիության բարձրացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XII գագաթաժողովին՝ Պապիկյանը շեշտել է գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականությունն այսօր, տարբեր ճգնաժամերի լույսի ներքո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանների խմբի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։
Թեմատիկ քննարկման շրջանակում ՄԱԿ Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը ներկայացրել է հանձնաժողովի շրջանակում քննարկվող հարցերը և հանձնաժողովի առաջիկա երկու տարիների ծրագրերը։
Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի. Միրզոյան