Արևմուտքն աշխատում է ՀԱՊԿ–ում դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Ալեքսանդր Պանկինի խոսքով՝ աճող մարտահրավերների պայմաններում ՀԱՊԿ երկրների բազմամյա միասնականությունն ու ձգտումը ընդհանուր նպատակներին, միայն ամրապնդվելու է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արևմուտքը համակարգային աշխատանք է տանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«ՀԱՊԿ-ը այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում․․․մեր կազմակերպության զարգացման վեկտորը մեծապես պայմանավորված է բարդ իրավիճակով։ Գլոբալ մասշտաբով, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում, անվտանգության սպառնալիքների սպեկտրը չի նվազում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցային և տեղեկատվական ամենաիսկական պատերազմ է սկսվել։ Արևմուտքի երկրները մեր դաշնակցային հարաբերությունների խաթարմանն ուղված համակարգված աշխատանք են տանում»,-հայտարարել է Պանկինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը վստահություն է հայտնել, որ «աճող մարտահրավերների պայմաններում մեր բազմամյա միասնականությունն ու ձգտումը ընդհանուր նպատակներին, այն է՝ խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը», պետք է միայն ամրանա:
ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը լիովին բխում է Հայաստանի շահերից. Արեշև
ՀԱՊԿ-ին անդամակցում են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: