Զբոսաշրջիկներին տեղափոխող ռուսական ինքնաթիռը չի կարողանում թռիչք կատարել Կուբայից

Ինքնաթիռ
Թե ռուսական ինքնաթիռը երբ կկարողանա չվերթն իրականացնել, դեռ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսական «Nordwind» ավիաընկերության` Մոսկվա մեկնող ինքնաթիռն անորոշ ժամանակով մնացել է Կուբայի օդանավակայանում կանադական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով։ Միակ թռիչքուղին այս պահին փակ է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զբոսաշրջիկներ Աննա և Արտյոմ Լոսևները պատմել են, որ N4-3502 չվերթն իրականացնող ինքնաթիռը պետք է Վարադերոյի օդանավակայանից մեկներ ժամը 22:00-ին, սակայն թռիչքը հետաձգվել է մինչև տեղական ժամանակով 03:00-ն (Մոսկվայի ժամանակով` 10:00):
Նրանք ասել են, որ այս պահին չվատախտակում ռուսական ինքնաթիռի մեկնման ժամի մասին տվյալներ չկան: Օդանավակայանի, ավիափոխադրողի և «Pegas Touristik» ընկերության աշխատակիցները չեն մեկնաբանում տեղի ունեցածը:
Բրյանսկի մարզում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. ԱԴԾ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուբայում Հավանայի մի քանի բանկեր սկսել են ընդունել ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը: Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են գումար հանել ռուսական բանկերի քարտերից։
Թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Fly Dubai» ընկերության ինքնաթիռում. տեսանյութ