Տավուշում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». մեկ մարդ մահացել է

Տավուշում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը»
Վթարի հետևանքով տուժած 26-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 16:58-ին։
Տավուշում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը»
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգով վթարի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են վարորդ Ա.Հ.–ի վարած «Opel Astra F»–ը և 26-ամյա վարորդ Գ.Խ.–ի վարած «Mercedes-Benz Sprinter»–ը: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է «Օպելի» վարորդ Ա. Հ.-ի մահը: