Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրին ազատ են արձակել չբացակայելու մասին ստորագրության դիմաց

Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը. Արխիվային լուսանկար
Մինչև դատը Կասեմը կգտնվի ոստիկանների հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմն ազատվել է կալանքից` չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս մասին հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն։ Նշվում է, որ մինչև դատը Կասեմը կգտնվի ոստիկանական հսկողության տակ: Ժամը 23:00-ից մինչև 7:00-ը նա պարտավոր է գտնվել տանը իր հաշվառման վայրում և շաբաթը երկու անգամ ներկայանալ ոստիկանական բաժանմունք:
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի ապրում և աշխատում է Մոսկվայում` «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որի կազմում է նաև Sputnik Լիտվան: Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա էր մեկնել ընտանեկան պատճառներով։ Sputnik Լիտվան հայտնել էր, որ նա ձերբակալվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը կալանավորել էր նրան, Կասեմին Ռիգայի կենտրոնական բանտ էին տեղափոխել։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կասեմի ձերբակալությունը Լատվիայում բռնապետական վարչակարգերի վրեժխնդրությունն է նրա սկզբունքայնության համար և ահաբեկչություն է այլախոհության դեմ: Ռուսաստանի ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրի ձերբակալությունը խոսքի ազատության դեմ հարձակում էր անվանել և դիմել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին։
Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, մեկնաբանելով իրավիճակը, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Լրագրողների միությունը դա ամենալուրջ խախտումներից մեկն է համարում և կատարվածի մասին տեղեկատվություն կուղարկի բոլոր միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին։