Պուտինի և Էրդողանի հանդիպում դեռ չի նախապատրաստվում. Պեսկով

Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը տեսակոնֆերանսի ժամանակ ցանկություն էր հայտնել դեմ առ դեմ հանդիպել ՌԴ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում դեռ չի նախապատրաստվում: ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, խոսքը հեռանկարի մասին է», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման հանդիպում արդեն նախապատրաստվում է և հնարավո՞ր է` այն կայանա մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Ավելի վաղ «Աքքույու» ԱԷԿ միջուկային վառելիքի ներկրման արարողության ժամանակ տեսակոնֆերանսի ռեժիմով ելույթում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկություն էր հայտնել հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: